ԿարևորՔաղաքական

Իրանի ԱԳ նախարարն այսօր Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր  Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զարիֆը Մոսկվա է մեկնել Բաքվից։ Նա այցելելու է նաև Հայաստան, Վրաստան ու Թուրքիա։

«Հաշվի առնելով հարակից տարածաշրջանում մեր երկրների դերը` մենք շահագրգռված ենք խորացնել երկխոսությունը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Պարսից ծոցում անվտանգությունը, Աֆղանստանի կարգավորման խնդիրները և, իհարկե, կարող ենք քննարկել ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համաձայնությունից հետո», — իր ողջույնի խոսքում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ Ադրբեջան և Հայաստան տարածաշրջանային այց է կատարում, որպեսզի աշխատանքներ տարվեն այն հնարավորությունների շուրջ, որոնք առկա են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության մեջ. 

«Մեր ընդհանուր մտահոգությունն նրանում էր, որ այս հակամարտությունը տեղի էր ունենում մեր հարևանությամբ, մարդիկ էին զոհվում, ու ես կարծում եմ, որ կա հնարավորություն՝ վերափոխել այս հակամարտությունը հնարավորություն։ Այդ պատճառով էլ իմ տարածաշրջանային այցի նպատակներից մեկն է մշակել այդ հնարավորությունները, որոնք գալիս են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածություններից».

Back to top button