

Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի ծնողները ուսուցիչներ էին, որոնք Խորհրդային Միության տարիներին գնացին աշխատելու բարձր լեռնային մի գյուղում:
Այդ տարիներին երիտասարդ ուսուցիչներին ոչ միայն պարզապես գործուղում էին, այլ նրանց համար կային նաև հավելյալ աջակցության մեխանիզմներ:
Ինչո՞վ այսօր պետք է երիտասարդ ուսուցչին գրավի սահմանամերձ կամ բարձրլեռնային գյուղի դպրոցը:
Հունվարից ԿԳՄՍ նախարարությունը աջակցության նոր մոտեցումներ է որդեգրել: Ի՞նչ արդյունք կտան դրանք:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը և ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը քննարկում են նոր ծրագրից ակնկալվող արդյունքները: