Արմատներ

Աշուղ Ռազմար Սասունցու հայրենաշունչ երգերը․ «Արմատներ»

1988-ին, երբ սկսվել էր ազգային զարթոնքի շարժումը, ոգեշնչող ու մարտի տանողը դեռևս մեկ դար առաջ ստեղծված երգերն էին:

Հետո ասպարեզ եկան ավանդական մտածողությամբ ստեղծագործող հեղինակներ, որ նոր, ոգեղեն երգեր հորինեցին անցյալի ու նոր ժամանակի հերոսների մասին:

Նրանցից մեկը աշուղ Ռազմար Սասունցին էր, որ որպես կատարող գուցե լավագույնը չէր, բայց նրա ոգեղեն ու հայրենաշունչ երգերն անփոխարինելի եղան վերջին ժամանակների բոլոր պատերազմների օրերին:

Աշուղ Ռազմար Սասունցին որպես երգերի հեղինակ ասպարեզ եկավ Արցախյան առաջին պատերազմի տարիներին: Նրա երգերն այդ տարիներին այնքան պետք էին՝ Աֆոյի, Անդրանիկի, Նժդդեհի մասին երգերը, Հավքերն եկանն ու ամենահայտնին, ամենասիրվածը՝ Անցնինք Սասուն, մտնինք Վան:

Ցուցադրել ավելի
Back to top button