ԿարևորՄշակույթ

Ամենանրբաճաշակ հանդիսատեսի ծափերը․ Պետական սիմֆոնիկ նվագախումբը 15 տարեկան է

Ուղիղ 15 տարի առաջ հունվարի 25 –ին  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ առաջին համերգով։  Ամեն ինչ սկսվեց ընկերությունից․ 2006 թվականին 18-ամյա Սերգեյ Սմբատյանն իր շուրջը   համախմբեց  համակուրսեցիներին  ու ընկերներին և  հիմնադրեց  նվագախումբը։  Երիտասարդներ, որոնք մաքսիմալիստ էին, համարձակ, հավատում էին իրենց հաջողությանը։

Այսօր արդեն խոստովանում են՝ չէին էլ պատկերացնում, որ ընդամենը մի քանի տարի անց հանդես կգան աշխարհի լավագույն համերգասրահներում՝ արժանանալով ամենանրբաճաշակ հանդիսատեսի ծափերին։ Հիմնադրումից երեք  տարի հետո նվագախումբը  ստացավ  պետական կարգավիճակ։

Սերգեյ Սմբատյան․ «Իրականում ոչինչ չէինք պատրեկացնում, թե ինչ կլիներ, բայց գիտեինք, որ այլ որակի նվագախումբ ենք ունենալու։ Եվ որակի հանդեպ տենչը մեզ  բերեց այն վիճակին, որ հասկացանանք՝ կարող ենք անել անհնարինը»։

Արամ Խաչատրյան  համերգասրահում  պատերազմից հետո երաժիշտներն  առաջին անգամ են բեմ բարձրանում։ «Դժվար է, բայց և կարևոր է», – ասում է Սերգեյ   Սմբատյանը։

Սմբատյանը հոբելյանական օրը չի ցանկանում խոսել նվագախմբի  խնդիրներից, բայց և հպանցիկ նկատում է՝   խնդիրները կենցաղային բնույթի են։

«Եթե ինձ հարցնենք, ես չգիտեմ  մի  նվագախումբ որն ունի  նման ձեռքբերումներ  ու  չունի փորձատեղ։ Բայց դրանք  իհարկե  կենցաղային խնդիրներ են, որոնք մեզ ավելի ուժեղ են դարձնում»։

Հնչում է արդեն դահլիճ հրավիրող երրորդ զանգը  Սմբատյանը շտապում է բեմահարթակ՝  դիրիժորական վահանակը  սպասում է իրեն։  Իսկ տոնական օրը  միայն  նրանք չեն բեմում, այլ  նվագախմբի  ընկերները։  Դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, կլարնետահար Անդրեաս Оտենզամերը,  իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, մենակատարները, Գևորգ  Հակոբյանը և Հասմիկ Պապյանը։

 «Խնդրում եմ իմ այսօրվա այստեղ լինելոը դիտարկել որպես  ներկայություն միանալու նվագախմբի բազմահազար շնորհավորանքներին։ Իհարկե այս ամենից հետո դժվար է ապրելը ուր մնաց երգելը»,–ասում է Հասմիկ Պապյանը։

Հնչում է արդեն դահլիճ հրավիրող երրորդ զանգը․ Սմբատյանը շտապում է բեմահարթակ՝  դիրիժորական վահանակը   սպասում է իրեն։  Տոնական համերգին բեմում ոչ միայն իրենք են, այլև  նվագախմբի  ընկերները։ Դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, կլարնետահար Անդրեաս Оտենզամերը,  իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, մենակատարները Գևորգ Հակոբյանն և Հասմիկ Պապյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 15 տարիներին  հիմնադրել է 4 փառատոն, որոնց մշտապես մասնակցել են անվանի երաժիշտ կատարողներ և դիրիժորներ արտերկրից։ Իրականացրել է  բազմաթիվ  երաժշտական ու  կրթական  նախագծեր։ 

Նվագախումբը  իր առջև կարևոր խնդիր է դրել ՝ արտասահմանյան համերգային շրջագայությունների ընթացքում մշտապես կատարել  հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝  և՛ հանրահռչակելով հայկական կոմպոզիտորական ժառանգությունը, և՛ ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ այս համերգով  ազդարարեց  նոր փուլի մեկնարկը, փուլ, որը հագեցած է լինելու  նոր գաղափարներով, աշխարհի լավագույն կոլեկտիվների հետ համընթաց քայլելու և հայկական երաժշտական արվեստն աշխարհում է՛լ ավելի հանրայնացնելու տեսլականով։

Back to top button