ԿարևորՀասարակություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է Արցախից Հայաստան ժամանած հաշմանդամություն ունեցող երեխաներին

Հայաստանում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Սորս հիմնարդամի միջոցով վերականգնողական ծառայություններ և խնամք ստանալու հնարավորություն է ընձեռնվել Արցախի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Ծրագրի միջոցով ծնողները ևս օգտվել են հոգեբանական աջակցությունից, վերապատրաստվելու հնարավորություններ ստացել: Այս մասին գրում է UNICEF Armenia-ն:

Արցախյան հակամարտության պատճառով տեղահանված երեխաներն ու նրանց մայրերը շաբաթը հինգ օր, ժամը 10։00-17։00-ը հաճախում են կենտրոն և ստանում անհրաժեշտ վերականգնողական և խնամքի ծառայությունները։ Անհատական և խմբակային ծրագրերին անխոչնդոտ մասնակցելու համար լուծվել է նաև երեխաների տեղափոխման և սննդի խնդիրը։

Հայաստանում գրեթե չկան նման ծրագրեր, որոնք պրոֆեսիոնալ և բազմազան աջակցության ծառայություններ կտրամադրեն Արցախից ժամանած թե՛ մայրերին և թե՛ երեխաներին։

Արցախից Հայաստանում ապաստանած և կենտրոն հաճախող երեխաների մայրերը բացի հոգեբանական ծառայություններից կարող են մասնակցել նաև ՅՈՒՆՍԻԵՖ-ի աջակցությամբ կազմակերպված վերապատրաստումներին։ Որոշ մայրիկներ հաշմանդամություն ունեցող երեխաների դրական ծնողավարման մասին ավելին են սովորում, մյուսները՝ հմտանում երեխայի թրապիաների մեջ, որպեսզի տանը կարողանան շարունակել երեխայի վերականգնման գործընթացը։

Back to top button