ԿարևորՍպորտ

ՀՖՖ-ն կասեցրել է ֆեդերացիայի վեց անդամների անդամությունը

ՀՖՖ 6 անդամների անդամությունը ՀՖՖ-ին կասեցվել է։ Որոշումը կայացվել է այսօր կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստում։ Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը եղել է ՀՖՖ Արտահերթ ժողով գումարելու մասին ՀՖՖ 9 անդամների (Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ) դիմումի քննարկումը:

Քննարկման արդյունքում ՝ 12 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշել է մերժել արտահերթ ժողով գումարելու վերաբերյալ ՀՖՖ 9 անդամների դիմումը:

Օրակարգի երկրորդ հարցը ՀՖՖ 6 անդամների՝ Դիլիջան ՖԱ ՓԲԸ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ,  Էրեբունի ՍԱ ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ ակումբների, հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ-ի, Դովեղ ՖԱ ՀԿ-ի ՀՖՖ անդամության կասեցումն է եղել:

ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվեցին բոլոր 6 անդամների կասեցման հիմքերը, որոնց կարող եք ծանոթանալ ՀՖՖ կայքում։

Ցուցադրել ավելի
Back to top button