
ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ԵԽԽՎ նիստից առաջ բողոքի ակցիա է իրականացրել՝ Հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով։
«ԵԽԽՎ նիստն սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»,- ասված է Մարուքյանի գրառման մեջ։