ԿարևորՀասարակություն

Լևոն Տեր-Պերտոսյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է հայ ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտության հարցը

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Այդ մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:

«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը և տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը»,- ասված է Մուսինյանի գրառման մեջ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button