Խճանկար

Դավալուի Սուրբ Հակոբի կառուցման առեղծվածը․ «Խճանկար»

Պատմությունն ասում է, որ Սուրբ Հակոբ Մծբնան չէր հավատում Նոյյան տապանի գոյությանը եւ որոշում է բարձրանալ Արարատ՝ համոզվելու համար, որ տապանն այնտեղ է, եւ մասունք բերելու դրանից։

Ճանապարհն այնքան դժվար էր, որ սուրբը տեղ չի հասնում, հենց ճանապարհին էլ քնում է։ Գիշերը Աստծո հրեշտակը տապանից մի կտոր որպես մասունք բերում եւ դնում է նրա գլխի տակ։

Հավատն արթնանում է, երբ նաեւ սուրբի քնած տեղում հրաշագործ մի աղբյուր է բխում։ Հենց դրա կողքին էլ վեր է խոյանում եւ մինչեւ այսօր էլ հավատացյալների ուխտատեղի մնում Դավալուի Սուրբ Հակոբ եկեղեցին։

Սուրբ Հակոբ եկեղեցու զորության եւ հրաշագործ աղբյուրի մասին է Խճանկարի այս հաղորդումը։

Ցուցադրել ավելի
Back to top button