ԿարևորՀասարակություն

Գարնանային արձակուրդներ կունենան միայն առաջին և երկրորդ դասարանցիները

Այս տարի առաջին և երկրորդ դասարանցիները գարնանային արձակուրդներ կունենա: Առաջին դասարանցիների համար նախատեսված է մարտի 22-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, երկրորդ դասարանցիների համար՝ մարտի 22-28-ը:

Ինչպես ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն է նշել այսօրվա ասուլիսում, մյուս դասարնների համար արձակուրդ նախատեսված չէ`հաշվի առնելով աշնանային մեծ դադարը:

«Թեպետ ընթացքում, առողջապահական իրավիճակից ելնելով, պարբերաբար քննարկում ենք անցկացնում մեր գործընկերների հետ»,- հավելել է փոխնախարարը:

Առաջին և երկրորդ դասարանների համար ուսումնական տարին շուտ կավարտվի, քանի որ ուսումնական շրջանի տևողությունը կարճ է: Մյուս դասարանները տարին կավարտեն հունիսի 18-ին:

12-րդ դասարանների պարագայում, որտեղ կան ավարտական և միասնաական քննությունների կազմակերպման, նաև հետագա զորակոչի հարցեր, ուսումնական տարին կավարտվի հունիսի 4-ին:

Back to top button