ԿարևորՀասարակություն

«իԳործ» ծրագրով արդեն 49 սփյուռքահայ մասնագետ Հայաստանում գործի է անցել (տեսանյութ)

Մասնագիտական հայրենադարձությանը միտված «իԳործ» ծրագրով արդեն 49 սփյուռքահայ մասնագետ վերադարձել է Հայաստան, ներգրավվել պետական տարբեր մարմինների աշխատանքներում։

«Դժվար օրերին պետք է այստեղ գալ ու օգտակար լինել քո երկրին», ասում է «իԳործ» ծրագրի մասնակիցը:

Ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների՝ ծրագրի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները գործունեություն են ծավալում պետական համակարգում և հնարավորություն ունեն ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:

Ծրագրի իրականացման ծախսերը մասնակիցների համար ապահովում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Back to top button