ԿարևորՀասարակություն
Ֆրանսահայ վիրաբույժը ղեկավարել է աշխարհում առաջին անգամ կատարվող ձեռքերի փոխպատվաստման վիրահատությունը


Ֆրանսիայի Լիոն քաղաքում իսլանդացի մի տղամարդ է վիրահատվել։ Նա ենթարկվել է աշխարհում առաջին՝ ուսից սկսող երկու ձեռքի փոխպատվաստման։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Պացիենտը 2 ձեռքը կորցրել էր 23 տարի առաջ՝ աշխատանքի ընթացքում պատահարի հետևանքով: Բժիշկների խոսքով՝ տղամարդը փոխպատվաստման վիրահատությունից հետո լավ է վերականգնվում: Սակայն դեռ անորոշ է, թե որքան շարժունակություն կվերականգնվի:
Վիրահատության գլխավոր վիրաբույժ Արամ Ղազարյանը մամուլի ասուլիսում, սակայն ասել է. «Եթե նա կարողանա վերականգնել իր արմունկը ծալելու հնարավորությունը, դա կյանք փոխող կլինի»:
Նշվում է, որ տարիներ են պահանջվել հարմար դոնոր գտնելու համար, մոտ 50 բժշկական անձնակազմ է ներգրավվել վիրահատության նախապատրաստման գործընթացում: