ԿարևորՀասարակություն

Ուղեղային նոր կենտրոն․ ինչ գործառույթ է իրականացնելու «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը

Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, որի նպատակն է դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նորաստեղծ հիմնադրամը համակարգելու է կրթության բովանդակության վերլուծության, մասնագիտական զարգացման, նորարարության և մեթոդական ծրագրերի մշակման, փորձաքննությունների կազմակերպման աշխատանքները, որոնց բացն ակնհայտ էր ոլորտում՝ հատկապես «Կրթության ազգային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո:

Նոր համակարգով նախատեսվում է՝

  • Կրթության ոլորտում զարգացման նոր մոդելների մշակում,
  • Ուսուցիչների վերապատրաստման ծավալուն աշխատանքներ` 2021 թվականին,
  • Ուսուցչի ատեստավորման գործընթացի թվայնացում,
  • ԿԱԻ-ի նախկին աշխատակիցներին կտրվի առավելություն։

ԿԶՆԱԿ-ի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է: Հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ ԿԳՄՍ նախարարն է: Խորհրդի կազմում ներառված են տարբեր պետական գերատեսչությունների և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Մանրամասները՝ ԿԳՄՍ նախարարության կայքէջում։

Ցուցադրել ավելի
Back to top button