ԿարևորՄիջազգային
Մահացել է հայտնի հեռուստամեկնաբան Լարի Քինգը


87 տարեկանում մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը: Այս տեղեկությունը հրապարակել է Քինգի թվիթերի էջը:
Նա հայտնի է CNN-ում 1985-2010թթ. իր «Լարի Քինգը LIVE» շոուով: Նա վարել է ավելի քան հիսուն հազար հարցազրույց` հայտնի քաղաքական գործիչների, գործարարների և այլ հանրահայտ մարդկանց հետ:
Հունվարի սկզբին հայտնի էր դարձել, որ Քինգը հոսպիտալացվել է՝ կորոնավիրուսի դրական թեստով: