ԿարևորՀասարակություն

ԴՆԹ նույնականացում. կրկնակի արյան նմուշ հանձնելու կարիք չկա

ԴՆԹ հետազոտություն իրականացնող երկրորդ հոսքագիծն էականորեն արագացրել է զոհերի մարմինների նույնականացման գործընթացը, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական  կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի փորձագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Դիանա Հարությունյանը։

Զինծառայողների մարմինների նույնականցման համար նրանց  ծնողներին նա հորդորում է անպայման արյան անալիզ հանձնել, միաժամանակ ընդգծելով՝  կրկնակի, եռակի անգամ արյան նմուշ հանձնելու կարիք չկա, քանի որ դա ընդամենը դանդաղեցնում է նույնականացման գործընթացը։  

Կենտրոնը ԴՆԹ փորձաքննություն է  իրականացնում  պատերազմի առաջին օրերից։ 

Ցուցադրել ավելի
Back to top button