Ժամանակի վկան

Ինչպես ճապոնական նավը փրկեց Զմյուռնիայի հայերին ու հույներին․ «Ժամանակի վկան»

Այս պատմությունը սկսվեց պատահական մի դիպվածից։ Ճապոնագետ Աննա Վարդանյանը մի հին լուսանկար գտավ, որտեղ պատկերված էր Զմյուռնիայի նավահանգիստը՝ խարիսխ գցած ճապոնական նավով։ Լուսանկարի հետքերը նրան տարան Հունաստան և Ճապոնիա։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրա հանդիպումը պատմաբան Թեհմինե Մարտոյանի հետ համատեղ ու հետաքրքիր հետազոտությունների սկիզբը դրեց։

Առաջին անգամ՝ Հանրային ռադիոյի եթերում, «Ժամանակի վկան» հաղորդաշարով բացառիկ վավերագրություն է, որի ակունքներում Հայոց ցեղասպանության տարիներին ճապոնական նավի օգնությամբ Հայկական Զմյուռնիայից հայերի և հույների փրկության դրվագներն են։ Բացահայտում` 100 տարի անց։

Ցուցադրել ավելի
Back to top button