

Արևելագետ Տարոն Հովհաննիսյանի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ փետրվարի 1-ից 12-ը նախատեսված լայնամաստշտաբ զորավարժությանն, որը իրականացվելու է Հայաստանին սահմանակից Կարս նահանգում։
Ըստ թուրքական կողմի հայտարարության՝ «Ձմեռ — 2021» խոշոր զորավարժությանը ներգրավվելու են տանկային և հրետանային ստորաբաժանումներ, դիպուկահարներ, հատուկ ջոկատայիններ, ինչպես նաև ուղղաթիռներ։