

Եվա Աբազյանը պատահական որոշեց բիզնեսով զբաղվել։ Մինչ այդ մտածէլ է, որ ինքը բիզնեսից կիլոմետրերով հեռու է ու երբեք այդ դաշտ չի մտնի։ Հենց այդ թվացյալ անհամապատասխանության շնորհիվ Եվան որոշեց գնալ բիզնես դասընթացների, ամեն ինչ սովորել բիզնեսի մասին և գրագետ ոտք դնել բիզնես աշխարհ։
Նա լավ գիտակցում է, որ Հայաստանում այսօր իր բիզնես գաղափարը շատ տարածված է։ Բայց և գիտի, որ բազմազանության մեջ էլ կարելի է գործել, միայն թե պետք է կարողանաս գնորդին տալ այն, ինչը չի գտնի մյուսների մոտ, կամ ցուցաբերել այնպիսի կրեատիվ մոտեցում, որ գնորդը էլի ու էլի քեզանից ապրանք գնի։