ԿարևորՀասարակություն

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն մասնակցի ԲԴԽ անդամների ընտրությանը

ԲՀԿ-ն որոշում է կայացրել չմասնակցել ԲԴԽ անդամի ընտրությանը, այսօր խորհրդարանում այս մասին հայտնել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ նշել է, որ  խմբակցությունն այս փուլում քվեարկությանը մասնակցելու քաղաքական նպատակահարմարություն չի տեսնում։

«Մենք ինքներս էլ վերապահումներ ունենք թեկնածությունների հետ կապված։ Մենք չենք մասնակցելու ո՛չ բովանդակային քննարկմանը, ո՛չ էլ՝ քվեարկությանը»,- ասել է պատգամավորը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ էր հայտարարել, որ  չի մասնակցի ԲԴԽ անդամի հարցով քվեարկությանը։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ԼՀԿ–ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Դատաիրավական բարեփոխումների հարցում ընդդիմության դերն անտեսվել է. ԲԴԽ ընդդիմության կողմից ներկայացված թեկնածուների մի քանի փորձերը ձախողվել են իշխանությունների կողմից։ Առանց ընդդիմության հետ քննարկումների` այսօր էլ ԲԴԽ անդամների թեկնածություն են առաջադրել»,–ասել է Սիմոնյանը։

ԱԺ–ում արտահերթ նիստ է ընթանում, որի օրակարգում ԲԴԽ անդամների ընտրությունն է։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Դավիթ Խաչատուրյանին և Գագիկ Ջհանգիրյանին։

Back to top button