ԿարևորՀասարակություն

Թումո Բեռլինն արդեն մեկ տարեկան է

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից հայտնում են, հունվարի 21-ին Թումո Բեռլինը դարձել է մեկ տարեկան։

«Երեկ Թումո Բեռլինի պայմանագրի ստորագրման 1-ամյակն էր: Ցուցադրեցինք, թե ինչ տեսք ունի Բեռլինի Թումոն ներսից, իսկ այժմ տեսեք այն դրսից: Ավելին, եթե Բեռլինում եք, սելֆի արեք Թումոյի հետ ու ուղարկեք մեզ: Այն անպայման կհայտնվի մեր էջում: Հասցեն` Վիլմերսդորֆեր 59»,- ասված է կենտրոնի ֆեկյսբուքի էջում։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում պատանիները սովորում են անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում, ֆիլմերի ստեղծում:

Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների յուրատեսակ կրթական կենտրոն է, ուր կարող են գրանցվել 12-18 տարեկան բոլոր պատանիները, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով և արվեստով:

Այն ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Կենտրոնի նպատակն է պատանիներին տրամադրել յուրատեսակ ուսումնական փորձառություն:

Այստեղ ուսանողները բացահայտում են նոր տեխնոլոգիաների եւ թվային մեդիայի բազմազան աշխարհը: Շատերի համար Թումոյում ձեռք բերված գիտելիքները կարող են հիմք դառնալ՝ տեղեկատվական ոլորտում որպես մասնագետ ձեւավորվելու համար:

Մենք ընտրել ենք այն ոլորտները, որոնք պատանիների համար գրավիչ են եւ հեռանկարային`

• Ֆիլմերի ստեղծում
• Խաղերի ստեղծում
• Անիմացիա
• Կայքերի մշակում

Կենտրոնում ուսուցումը անվճար է բոլոր հետաքրքրված պատանիների համար:

Թումո բացի Երևանից բացվել է ինչպես ՀՀ այլ քաղաքներում, այնպես էլ աշխարհի խոշոր մայրաքաղաքներում։

Back to top button