ԿարևորՀասարակություն

Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամի պաշտոնում

Ազգային ժողովի փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում: Այս մասին խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարել է ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Ընտրությանը մասնակցել է 89 պատգամավոր: Գագիկ Ջհանգիրյանի ընտրության քվեարկության ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 86 կողմ և 3 դեմ: Դավիթ Խաչատուրյանի ընտրության քվեարկության ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 85 կողմ, 3 դեմ և 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր»,- ասել է Վահագն Հովակիմյանը:

ԲԴԽ նոր անդամները երդմամբ ստանձնել են իրենց լիազորությունները:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button