Համասփյուռք

Արևմտահայերենի փրկության հայրենադարձ արևմտահայի բանաձևը. «Համասփյուռք»

Տարիներ առաջ Սիրիաից հայրենադարձված Նայիրիի յոթամյա աղջիկը մայրիկին պնդում էր ստեղծելու իր ու մյուս արևմտահայ մանուկների համար ժամանցային-կրթական կայք։

Այսօր նախագծի ավելի քան 1100 հետևորդ ունեցող յութուբյան ալիքի շնորհիվ Նայիրին սկսել է դրամ վաստակել։ Այսպես, փոքրիկի ցանկությունից սկիզբ է առել մեծ նպատակ ընդգրկող «Հայկաշխարհ» նախագիծը։

Հայրենիքում հաստատված մեր հայրենակիցների թվում կան մարդիկ, ովքեր փորձում են կամուրջի դեր ստանձնել Սփյուռքի իրենց նախկին համայնքների հետ։ Այդ կապն օրեցօր վերածվում է լուրջ նախաձեռնությունների ու նախագծերի, որոնք իրենց մեջ ներառում են նաև հայապահպան գործառույթներ։ Նման մարդկանցից մեկն է 2000-ականների սկզբին հայրենադարձված Նայիրի Մկրտիչյանը։

Ի՞նչ գիտենք նրա մասին։ Ի՞նչ նախագծեր է իրականացնում։ Ինչպե՞ս է շարունակում մասնակից դառնալ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը։ Ի՞նչ խնդիրներ է տեսնում այս ասպարեզում։ Որո՞նք են այդ խնդիրների լուծման բանաձևերը։

«Արևմտահայերենի փրկության հայրենադարձ արևմտահայի բանաձևը» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Երևանից Նայիրի Մկրտիչյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button