

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Ծինանդալում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»,- գրել է Նաղդալյանը: