Սփյուռքի ձայնը

IT ոլորտը Հայաստանում զարգացել է, քանի որ պետությունը չի խանգարել․ «Սփյուռքի ձայնը»

Եթե մենք երեխա չունենանք, չապրենք մեր երկրում, ապա դա կանեն ուրիշները,- ասում է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նրա` օտարերկրացիներով Հայաստանը համալրելու մասին տեսակետը շրջանառության մեջ դրվելուց հետո տարաբնույթ կարծիքներ և քննադատություններ եղան:

«ՄԱԿ-ի կանխատեսումներով` 2050- թվականին Հայաստանի բնակչության թիվը կազմելու է մոտ 1,1 մլն մարդ»,- նշում է Սինանյանը:

Գուցե ՀՀ-ը պետք է խրախուսի և պրոպագանդի ծնելիության աճը, ինչը չի արվում, կամ քիչ է արվում.տեսակետի հետ համաձայն է գլխավոր հանձնակատարը, սակայն շեշտում է` կառուցողական զրույցներ և առաջարկներ անելու փոխարեն մարդիկ ավելի շատ սիրում են քննադատել այս կամ այն առաջարկը:

Զարեհ Սինանյանն, որը երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, փաստում է, որ Հայաստանում պետության առաջընթացի սկիզբը կարող է դնել գիտության զարգացումը։

Գրավիչ ու զարգացած երկիր դառնալու համար անհրաժեշտ են ծրագրեր` ժամանակակից որոշ ոլորտներ զարգացնելու համար, դրա համար պետք են գործին ներգրավել օտար, հայաստանցի և սփյուռքահայ լավ մասնագետների։

Պետք է պարզապես համապատասխան միջավայր և հնարավորություններ ստեղծել նրանց համար, ովքեր նոր ու հետաքրքիր գաղափարներ ունեն։ Լավագույն օրինակը IT ոլորտն է, որը զարգացել է, քանի որ պետությունը չի խանգարել:

Back to top button