Բիզնես բանաձև

«Ինչպե՞ս պատահեց». տնտեսություններից ոչ բոլորը «պարտվեցին» համավարակին․ «Բիզնես բանաձև»

2020 թվական՝ համավարակի դեմ պայքարի տարի. արդյունաբերական հսկա Գերմանիայի տնտեսությունը կրճատվեց 5%-ով, համախառն ներքին արդյունքի ծավալով առաջատար ԱՄՆ-ի տնտեսությունը՝ 4,6%-ով, իսկ Չինաստանը հաղթահարեց անկումն ու գրանցեց 2% աճ:

Մեծ Բրիտանիան բիզնես վարելու առումով ամենագրավիչ երկիրը չէ աշխարհում: Եվրոպական վարկանիշավորողի պնդմամբ՝ առաջատարի տիտղոսն այժմ Միացյալ Նահանգներինն է:

Հարավկորեական Samsung-ն իր սմարթֆոնների հետ կապ հաստատող սարք է թողարկել, որը տեղադրելով դրամապանակում կամ ուղեբեռում, կարելի է տեղեկանալ դրանց գտնվելու վայրի մասին:

ՀՀ Ազգային ժողովն ընդունեց երաշխավորության ինստիտուտը փոփոխող նախագիծ: Դրանով մասնավորապես նախատեսվում է, որ վարկը չմարելու դեպքում երաշխավորը կկրի «առաջնահերթ» պատասխանատվություն, եթե վարկառուն և երաշխավորը նույն ընտանիքի անդամներ են։

Back to top button