ԿարևորՄիջազգային

Բայդենն առաջին թվիթն է գրել ԱՄՆ նախագահի պաշտոնում

Սպիտակ տան Twitter-ի պաշտոնական օգտահաշիվները ինչպես նաև ԱՄՆ նախագահի, փոխնախագահի, առաջին տիկնոջ և մամուլի քարտուղարի օգտահաշիվները հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի վարչակազմից անցել են Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնած Ջո Բայդենի վարչակազմին: Այս մասին իր էջում հայտնել է սոցցանցի պաշտոնական ներկայացուցիչ Նիկ Պաչիլիոն:

Հենց նույն օրը ԱՄՆ գործող ղեկավարը հրապարակել է իր առաջին թվիթը:

«Չի կարելի ժամանակ վատնել, երբ գործը վերաբերում է մեր առջև ծառացած ճգնաժամերը հաղթահարելուն: Այդ պատճառով ես այսօր գնում եմ Օվալաձև գրասենյակ և անմիջապես աշխատանքի են անցնելու՝ վճռական քայլեր ձեռնարկելու և ամերիկյան ընտանիքներին անհապաղ օգնություն ցուցաբերելու համար»,- գրել է Բայդենը:

Back to top button