ԿարևորՀասարակություն

Օդի ջերմաստիճանը կնվազի 14-16 աստիճանով

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Վարորդների գերատեսչությունը հորդորում է առավել զգոն լինել։

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ը՝ գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, ցերեկը՝ 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 20-21-ը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Back to top button