ԿարևորՀասարակություն
Շվեյցարիայում ՀՀ դեսպանը խորհրդարանի նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրները


Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Աեբիի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր և տարածաշրջանային իրավիճակը։
Ինչպես հայտնում են դեսպանությունից, դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է Արցախում Ադրբեջանի գործած միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումները՝ շեշտելով Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։