Կարևոր
Կառավարության հերթական նիստը. ուղիղ


Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական՝ հունիսի 21-ի նիստը։ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հովհաննես Հարությունյանը կնշանակվի Շիրակի մարզպետ: Այս մասին հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հովհաննես Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,- ասված է որոշման մեջ:
Մեկ այլ որոշմամբ՝ Տիգրան Պետրոսյանը կազատվի Շիրակի մարզպետի պաշտոնից: