ԿարևորՀասարակություն

Զինհաշմանդամների մասնագիտական վերապատրաստումը՝ կարևոր

ՏՏ ոլորտում կան մասնավոր ընկերություններ, որոնք արդեն իսկ հայտարարել են այդպիսի ծրագրերի մասին և պատրաստակամություն՝ իրականացնել հավելյալ  վերամասնագիտացման կրթական անվճար դասընթացներ: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ընդգծելով զինհաշմանդամների մասնագիտական վերապատրաստման կարևորությունը։

Նախարարը հայտնել է, որ նախարարությունը նույնպես նախատեսում է իրականացնել այդպիսի վերամասնագիտացման ծրագրեր, որոնց մասին շուտով կտեղեկացնեն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ այս որոշումը տեղավորվում է նոյեմբերի 18-ին իր հրապարակված ճանապարհային քարտեզի 5-րդ կետի տրամաբանության մեջ, որով նախատեսվում է հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում. «Մենք պետք է այս հարցով հետևողական շարունակենք աշխատել»:

Back to top button