ԿարևորՀասարակություն

Դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը կառավարությունն առաջարկում է սահմանել աշխատանքային օրեր

«Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ է ներկայացվել քննարկման Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ»,- նշված է տեքստում:

Առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են հունվարի 1-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր»:

Back to top button