ԿարևորՄիջազգային
Բայդենը չեղարկել է Թրամփի որոշումներից մի քանիսը


Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցով չեղարկել է իր նախորդի առավել վիճահարույց որոշումներից մի քանիսը։
Բայդենը հրահանգել է վերսկսել Վաշինգտոնի վերադարձը կլիմայական փոփոխություններին վերաբերող Փարիզյան համաձայնագրերի կատարման գործընթացին, չեղարկել է Դոնալդ Թրամփի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ դուրս գալու մասին որոշումը։
Բայդենը նաև հրահանգել է պարտադիր դարձնել դաշնային բոլոր գերատեսչություններում պաշտպանիչ բժշկական դիմակներ կրելու պահանջը։
Ջո Բայդենը չեղարկել է Թրամփի աղմկահարույց որոշումներից մեկը, որով Իրանի, Իրաքի և Լիբիայի քաղաքացիներին արգելվել է մուտք գործել Միացյալ Նահանգների տարածք։