Սփյուռքի ձայնը

ID- ներ`հատուկ հայերի համար. «Սփյուռքի ձայնը»

ID- ները կամ նույնականացման քարտերը շուտով ոչ միայն քաղաքացիության, այլեւ ազգության վավերականությունը կհաստատեն։ Գոնե` հայերի համար։

Hayid քարտատերերի միջոցով առաջիկայում կսկսվի նաև Սփյուռքի հայկական խորհրդարանի ձեւավորումը:

«Հայկական ինքնություն/Hayid» կազմակերպությունն ու համանուն քարտերի շրջանառությունը Սփյուռքում, Հաստանում և Արցախում Սփյուռքի խորհրդարան հիմնելու առաջին քայլն է»,-ասում է Hayid կազմակերպության և համանուն քարտերի համահեղինակ Հարութ Սասունյանը:

Գործընթացն արդեն սկսված է և Սփյուռքի որոշ համայնքներում աշխատանքներ են տարվում ՝ տեղեկացնելու և մեր հայրենակիցներին այս ոչ շահութաբեր կազմակերպության անդամ դարձնելու համար:

Այս քարտն ունենալը հպարտության նշան է, -ասում է Հարութ Սասունյանը: Բացի այդ` քարտատերերը կունենան առավելություններ այս կամ այն ընկերություններից, խանութներից օգտվելու ժամանակ:

Hayid քարերի միջոցով գնումներից և այլ գործարքներից ստացված գումարների մի մասը հատկացվելու է Սփյուռքում հայապահպանության, Հայաստանի ու Արցախի զարգացման ծրագրերին, -ասում է Հարութ Սասունյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button