ԿարևորՀասարակություն

ՀՀ-ն և Ռուսաստանը կվերացնեն Covid-ով պայմանավորված փոխադարձ ելքի և մուտքի խոչընդոտները

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտները: Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ռուսական կողմի հետ նախաձեռնել ենք մի լուծում, որը հնարավորություն է տալիս ազատ սահմանի սկզբունք դնել մեր բոլոր այն հայրենակիցների համար, որոնք ունեն թեստավորման արդյունքներ կամ հիվանդացել և արդեն լավացել են»,- ասել է Գրիգորյանը։

Նա հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը որոշումն ընդունել է, այժմ սպասվում է նման որոշում ՌԴ-ից։

«Դրանից հետո այդ մեխանիզմը կսկսի գործել»,- հավելել է Մհեր Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ այդ համակարգը կաշխատի, ու ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան առանց խոչընդոտի հատել սահմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button