ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը լեհ քաղաքական գործչին առաջարկել է 50,000 ԱՄՆ դոլար՝ իր ռազմական հանցագործությունները քողարկելու համար

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչիչը հայտարարել է, որ Բաքուն իրեն առաջարկել է 50,000 ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գիրք չհրապարակելու համար: Այս աղմկահարույց հայտարարությունը Բուչիչն արել է իր ֆեյսբուքյան էջում: Նա նաև տեղադրել է սքրինշոթ, որն ապացուցում է կաշառքի փորձը:

«Նախագահ Ալիևը հավանաբար լսել է իմ հրապարակման մասին: Ես առաջարկ ստացա 50 000 ԱՄՆ դոլարի դիմաց չհրապարակել Արցախում/Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները: Իմ պատասխանը Բաքվին. ԱԶԱՏԵՔ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ»,- հայտարարել է քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Infoteka24 պորտալը հայտնել էր, թե Թոմաս Լեխ Բուչիչը հավաքել է ավելի քան 120 000 ստորագրություն, որպեսզի Ադրբեջանը կանգնի Հաագայի դատարանի առաջ Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարած ռազմական հանցագործությունների համար:

Բաքվի հանցագործությունների վերաբերյալ բոլոր փաստերը կհրապարակվեն 1000-2000 օրինակով և կուղարկվեն միջազգային կազմակերպություններին և առանձին քաղաքական գործիչներին:

Կարդացեք նաև
Close
Back to top button