Սփյուռքի ձայնը

Ուղարկված օգնության ճակատագիրը պետք է պարզվի. Զարեհ Սինանյան․ «Սփյուռքի ձայնը»

Պատերազմի սկզբում Սփյուռքի հանձնակատարի գրասենյակին հանձնարարվեց աշխատել համակարգման ընթացակարգով: Խոսքը Սփյուռքից հումանիտար և ֆինանսական օգնություն ուղարկելն ու տարբեր երկրներում հայության բողոքի ցույցերը կանոնակարգելն էր: Զարեհ Սինանյանը նշում է, որ հաշվի առնելով բոլոր սահմանփակումները, որոնք կային այդ շրջանում կորոնավիրուսով պայմանավորված, ունեցանք լավ արդյունքներ:

«Իհարկե, մենք էլ բոլորին հույս էինք տալիս, որ հաղթելու ենք, ինչն այսօր օգտագործվում է մեր դեմ, բայց պետք է նշեմ,  որ ռազմավարական որևէ գործողության և այլ ծրագրերի մասին մեզ չեն տեղեկացրել և մենք ևս ուղղորդվել ենք պաշտոնական լրահոսից ստացած ինֆորմացիայով»,- «Սփյուռքի ձայնը» հաղորդմանը տված հարցազրույցում ասում է Սփյուռքի հարցերով հանձնակատարը:

Գրասենյակը Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցում ու համակարգում էր աշխատանքները։ Սկզբում տարբեր երկրներում հայությունը հավաքում էր օգնությունը, ուղարկում էր ամեն ինչ՝ առանց հաշվի առնելու կարևորությումները:

Հետագայում ԱԻՆ, ԱՆ, ՊԲ, ՊՆ եւ պետական այլ կառույցներից Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը պահանջեց անհրաժեշտ օգնության ու աջակցության համար ցուցակներ եւ սկսեց աշխատել հայրենակիցների հետ։  

Հանձնակատարի գրասենյակն էր, որ ամբողջությամբ վերհասկում եւ կանոնակարգում էր տեղ հասած օգնությունը՝ սկսած ՀՀ մաքսային պետական ծառայությունից  դուրս բերումից մինչեւ բեռները գերատեսչությունների միջոցով տեղ հասցնելը։ Ի՞նչ եղավ հետո և ինչո՞ւ բեռները հասցեկան չդարձան, ուղարկված օգնության ճակատագիրը պետք է պարզվի,-ասում է Զարեհ Սինանյանը:

Back to top button