ԿարևորՏնտեսական

«Հայկական վիրտուալ կամուրջ»-ի հաղթողները մեծ ներդրումներ ներգրավելու և շուկաներ նվաճելու հնարավորություն ունեն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, AGBU, Draper University համագործակցության արդյունքում ստեղծված «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում 2020 թ. հաղթողներն են՝ Expper Technologies, Embry Tech, CoinStats, RetentionForce, @Hub Tech, URAAA, payva, GeBe Cert, Easydmarc, eSwap, 3dzook, Earlyone, Chessify, ForgeFiction, Lucky Carrot ընկերությունները:

Այս մասին ֆեյսբուքում հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Ներկայացված ընկերություններից յուրաքանչյուրը մեծ ներդրումներ ներգրավելու և շուկաներ նվաճելու հնարավորություն ունի’ Հայաստանում և արտերկրում։

Հունվարի 28-ին ընկերությունները հնարավորություն կունենան իրենց ծրագրերը ներկայացնել միջազգային ձեռներեցներին, գործընկերներին ու ներդրողներին:

Բարձր տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի տնտեսական զարգացման, ինչպես նաև կառավարության հիմնական առաջնահերթություններից է։ Շուտով նախարարությունը կհայտարարի ձեռներեցության նոր դրամաշնորհային ծրագրերի, վերապատրաստման և զարգացման նոր հնարավորություների մասին։

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակն է Հայաստանը կապել միջազգային տեխնոլոգիական կենտրոնների հետ` օգտագործելով հայկական գիտական մտքի ուժը՝ հենվելով Սփյուռքի հնարավորությունների ու ներուժի վրա»-, գրել է նախարարը:

Back to top button