Մասնագիտություն

Կրոնն առաջին հերթին աշխարհայացք է․ «Մասնագիտություն»

Երևույթ, որը և՛ հետաքրքիր է, և՛ գայթակղիչ, և՛ մշակույթ է, և՛ արվեստ, և՛ կենսակերպ: Երևույթ, որը հետաքրքրել է մարդկությանը բոլոր ժամանակներում, ուղեկցել ողջ գիտակցական կյանքի ընթացքում, ունի իր դրական ու բացասական հետևանքները և առանց որի չկա որևէ հասարակություն:

Ո՞րն է կրոնի ֆենոմենը, ինչո՞ւ հասարակության մեջ կրոնագիտություն մասնագիտության նկատմամբ դեռ չկա ամբողջական պատկերացում, ի՞նչ ընդհանրություններ ու տարբերություններ ունեն բոլոր կրոնները և ինչո՞ւ վերջին տարիներին այս մասնագիտությունը դարձավ ավելի պահանջված:

Ի՞նչ կապ կա կրոնի և քաղաքականության միջև, ինչո՞ւ հայ իրականության մեջ աստվածաբանական միտքը հասնում է մինչև դարերի խորքը, իսկ կրոնի գիտական ուսումնասիրությունը նոր երևույթ է:

Զրույց Երևանի պետական համալսարանի կրոնի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Պարգև Բարսեղյանի հետ:

Back to top button