Արմատներ

Տուն, այգի, դուռ ու երդիկ, դրկից, բարեկամ ու չարակամ․ «Արմատներ»

Երգեր, ավանդույթներ ու ավանդություններ։ Տնից ելավ խանչարի բռի նման բարալիկ մեջքով աղջիկն ու գնաց վերի այգին: Աղբըրի ճամփին նրան պիտի տեսներ դրկցի տղան ու, որպես սիրո նշան, ոտքերի մոտ պիտի խնձոր գլորեր: Էս պատմությանը վկա կլինեին 2 հարևան, մեկը՝ բարի, մեկելը՝ չար:

Բարեկամի աչքը լույս, չարակամի աչքը՝ դուրս… Եթե աղջիկը խնձորը վերցներ, ուրեմն համբարձմանը կամ վարդևորին նշան կտային ու նավասարդին հասանիք կանեին՝ օժիտը, մսացուն, հացը, գինին՝ տեղը տեղին, ազգականով, հարևանով, գեղով, տեղով… ու էդ ամեն ինչը երգով ու պարով:

Ցուցադրել ավելի
Back to top button