ԿարևորՀասարակություն
Վերսկսվել է աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը


Վերսկսվել է աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը: Այս մասին հայտնում են Սոցիալական ապահովության ծառայությունից։
«Գործատուների կողմից անհրաժեշտ է տարածքային բաժին ներկայացնել միայն այն աշխատակիցների աշխատանքային գրքույկները, ովքեր մինչև 2017 թվականի հունվարի 1-ը ունեն աշխատանքային պատմություն և իրենց աշխատանքային գրքույկները դեռևս թվայնացված չեն»:
Ծառայությունը հայտնում է նաև, որ արդեն իսկ թվայնացված աշխատանքային գրքույկները Ծառայության տարածքային բաժին կրկին ներկայացնելու անհրաժեշտություն չկա: