ԿարևորՀասարակություն

Վերջույթները կորցրած զինվորների պրոթեզավորումն իրականացվում է անվճար․ Ինտերօրթո

Ինտերօրթո վերականգնողական և պրոթեզավորման կենտրոնում շարունակվում է 44-օրյա պատերազմի հետևանքով վերջույթները կորցրած զինվորների պրոթեզավորման գործընթացը։

Կենտրոնից հայտնում են, որ տղաների մեծամասնությունն արդեն ստացել է առաջնային բուժա-մարզական պրոթեզները։

«Պրոթեզավորումն իրականացվում է անվճար պետպատվերի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կողմից տրամադրված պետական հավաստագրերի հիման վրա»,- ասված է Ինտերօրթո վերականգնողական և պրոթեզավորման կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

Կենտրոնը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ չճշտված տեղեկատվություն տարածելուց։

«Տղաներին աջակցելու համար անհատական դրամահավաքների անհրաժեշտություն չկա։ Մեր պետությունը լիարժեք իրականացնում է պրոթեզավորման խնդիր ունեցող բոլոր տղաներին օգնելու առաքելությունը, ու մեր համագործակցությունը թույլ է տալիս տղաների համար ապահովել ֆունկցիոնալ և արդյունավետ պրոթեզներ։ Մեր քաղաքացիներն անհանգստանալու կարիք չունեն»,- ասված է գրառման մեջ։

Back to top button