ԿարևորՄիջազգային

Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ կնքած արտոնյալ առևտրային համաձայնագիրը

Համաձայնագրի վավերացման վերաբերյալ ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտնել է թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթը։

Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները 2020 թվականի փետրվարի 25-ին ստորագրել էին արտոնյալ առևտրի համաձայնագիր։

Համաձայնագրով նախատեսվում է, որ կողմերը նախատեսված ապրանքատեսակների գները կարող են իջեցնել կամ բարձրացնել, առևտրային շրջանառության ծավալների մեծացման համար պետք է ստեղծվեն արդար, մրցակցային և հարմար պայմաններ։

Այդ ամենը նպատակ ունի վստահության մթնոլորտ ստեղծել և խրախուսել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացումը, որը կարևոր ռազմավարական նշանակություն ունի երկու երկրների համար։

Համաձայնագրով նախատեսված կետերը կյանքի կոչելու համար նախատեսվում է ստեղծել նաև համատեղ կոմիտե։

Back to top button