Սպասում

Երբեք չեմ մեղադրել, թե ինչու հենց ինքը գնաց պատերազմ. Լիլիթ Մելիքյան․ «Սպասում»

Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը սեպտեմբերի 27-ի առավոտյան չարթնացավ այնպես, ինչպես վերջին մի քանի տարում սովորել էր:

Սիրած տղան զանգեց սովորականից ուշ ու միայն ասաց, որ արդեն Վայք է հասել ու Արցախի ճանապարհին է: Լիլիթի երեխայի հայրը զոհվել է ու նա շատ լավ գիտեր՝ սիրած էակի կորուստն ինչ է նշանակում, բայց հետ պահելու ջանք չթափեց. անիմաստ էր: Լիլիթը հիշում է, որ մի վայրկյան պարապ չէր մնում. Տերյան մշակութային կենտրոնում օգնություն էին բաժանում, տարբեր նախագծեր էին անում այլ տեղացի կանանց հետ, որոնցում ընդգրկված էին արցախցի կանայք:

Պատերազմի ամենածանր օրը երեկոյան զանգ ստացավ ընկերոջից. գուցե էլ չզանգեմ, լա՛վ մնացեք: Բայց նա եկավ, իսկ Լիլիթն ու իր թիմը 16.000 հոգու օգնեցին հաղթահարել պատերազմի կենցաղային մասը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button