ԿարևորՀասարակություն

Պատվո պահականեր կընտրվեն

Զորակոչիկներին ՀՀ ԶՈՒ ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու մասին հայտարարություն է արել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչիկներին ՀՀ ԶՈՒ ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով փետրվարի 2-ին և 3-ին N զորամասի տարածքում իրականացվելու է ընտրություն:


Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները մինչև հունվարի 30-ը կարող են դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ)»,-ասված է հայտարարության մեջ։

Back to top button