ԿարևորՀասարակություն

Նպաստների և կենսաթոշակների վճարման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, խնամքի նպաստի վճարման վերսկսման, ստանալու իրավունքի վերականգնման, կենսաթոշակի վերահաշվարկման, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բացառությամբ․

Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուների, 

75 տարին լրացած կենսաթոշակառուների,

Լիազորագրով վճարվող դեպքերի, 

14 տարին լրացած անչափահասին վճարվող կենսաթոշակների (նպաստների)։

Back to top button