ԿարևորՎերլուծական

Կարսի զորավարժությունները՝ նոր վտանգ տարածաշրջանի համար․ թուրքագետ

«Կարսի զորավարժությունները վտանգ են ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար։ Դրանք արդեն ձևավորված ավանդույթի  շարունակությունն են»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով Փետրվարին կայանալիք թուրք-ադրբեջանական զորավարժությունների ու դրանց թիրախային նպատակներին։

Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարս քաղաքում, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականներ։ Թուրքիան և Ադրբեջանը վերջին անգամ համատեղ զորավարժություններ են անցկացրել հուլիսին` հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից մի քանի շաբաթ անց:

Լայնամասշտաբ այդ զորավարժությունները  անցկացվում էին Ադրբեջանի ողջ տարածքում, այդ թվում՝ Նախիջևանում, Բաքվում, Գյանջայում։ Զորավարժություններից հետո Թուրքիան իր սպառազինության և խմբավորումների զգալի մասը թողեց Ադրբեջանում, որը սեպտեմբերին օգտագործվեց  Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմում։

Ի՞նչ սպասել թուրք-ադրբեջանական նոր զորավարժություններից, ի՞նչ նպատակ են դրանք իրականում հետապնդում և որքանո՞վ կարող են առնչվել  Արցախին ու Հայաստանին։

Back to top button