ԿարևորՀասարակություն

Ուժի ցուցադրում Հայաստանին․ թուրք-ադրբեջանական առաջիկա զորավարժությունը Կարսում

Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարս քաղաքում համատեղ զորավարժություն կանցկացնեն։ Ըստ Թուրքիայի իշխանամերձ «Ahaber» լրատվամիջոցի՝ առաջիկա այդ զորավարժությունը ուժի ցուցադրում է Հայաստանին։

«Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են վերջին շրջանի ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններին։ Զորավարժությունները տեղի կունենան Կարսում փետրվարի 1-ից 12-ը: Զորավարժություններին, որոնց կմասնակցեն նաև Ադրբեջանի զինված ուժերը, կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ և օդուժ»,- ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է աղբյուրը։

Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է համատեղ գործողությունների անցկացման ժամանակ ապահովել համագործակցությունը և համակարգումը, նոր զինատեսակների դաշտային փորձարկումներ։

Զորավարժությունների մյուս խնդիրներից է զորքերի մարտական կարողությունների փորձարկումը, ներառյալ հրաձգությունը ձյան հաստ շերտի և սաստիկ սառնամանիքի  պայմաններում, ձմեռային պայմաններում մարզումների կատարելագործումը և այլն։ Զորավարժությունների ընթացքում կմշակվեն նաև գրոհներ, օդային հարձակման գործողություններ, նյութատեխնիկական աջակցություն:

Back to top button