ԿարևորՀասարակություն

Ովքե՞ր կարող են դառնալ Արցախի կառավարության կողմից բնակարանների վարձավճարի փոխհատուցման ծրագրի շահառու

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մանրամասներ է հայտնել պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագրի մասին:

«Պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագրի շահառու են Արցախում գտնվող այն քաղաքացիները, որոնք տարհանված են, կամ որոնց անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով դարձել է ոչ պիտանի՝ տեղեկացնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Ծրագրի իրականացումն ուժի մեջ է մտնում պայմանագիրն ստորագրելու օրվանից սկսած և գործում է անորոշ ժամկետով:

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (Թումանյան 50)»,- ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ:

Back to top button