ԿարևորՀասարակություն

Հայ զինվորին նվիրված «Հարսանիք թիկունքում» ֆիլմը՝ «Կինոպարկում»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նախարարության աջակցությամբ նախորդ տարի էկրանավորվել է Գյումրու դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացումը:

Կինոնկարի երևանյան առաջին ցուցադրությունը կկայանա հունվարի 28-ին՝ ժամը 19։30-ին, «Կինոպարկում»: Ֆիլմը նվիրվում է հայ զինվորին:

Ներկայացման բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի:
Էկրանավորման ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան:
Օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան: Նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան:
Զգեստների նկարիչ՝ Լուսինե Խաչատրյան:
Կոմպոզիտոր՝ Հայկո:
Պրոդյուսեր՝ Արման Միտոյան:

Back to top button