Լարսը փակ է մնում, վրացական կողմում կուտակված հարյուրավոր բեռնատարների վարորդներ գիշերում են մեքենաներում (տեսանյութ)


Արդեն մի քանի օր ձնահյուսի վտանգի պատճառով փակ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին բեռնատարների մի քանի տասնյակ կիլոմետրանոց են։
Գրեթե մեկ տարի կորոնավիրուսի տարածման պատճառով խիստ սահմանափակումներով աշխատող վրաց-ռուսական անցակետը հունվարի 11-ից փակ է Գուդաուրի-Կոբի հատվածում մրրիկի եւ ձնահոսքի վտանգի պատճառով։
Վարորդները գիշերում են մեքենաներում, դեռևս գործում են կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Վրաստանի կառավարության կողմից բեռնատարների համար սահմանված որոշ կարգավորումներ։ Տեղում շուրջօրյա հսկողություն է իրականցնում պարետային ոստիկանությունը։
Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն անցնում է վտանգավոր լեռնանցքով՝ հաճախ դառնալով բնական աղետների էպիկենտրոն։
2020-ի մարտից ընդունված սահմանային արգելքի որոշումը Վրաստանի բոլոր չորս հարևանների հետ շարունակում է ուժի մնալ, ըստ որի, օտարերկրացիները չեն կարող Վրաստան մուտք գործել։ Արգելքը չի տարածվում բեռնափոխադրումների վրա։